Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ օրը, այն խավար է և ոչ թե լույս։ Որպես թե մի մարդ փախչի առյուծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին հենի, և օձը խայթի նրան։
Երբ ձեր ամանների մեջ քսան քոռ գարի էիք լցնում, բայց տասը քոռ էր լինում, ձեր հնձանների մեջ խաղող էիք լցնում՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։
Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։ Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու։
Քանզի բազում են մեր անօրենությունները քո առաջ, և մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրենությունները մե՛ր մեջ են, մենք ինքնե՛րս գիտենք մեր անիրավությունները։
Օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել՝ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց՝ չնայած դրա բացառիկ կարևորությանը։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ գործադրված ճնշմանը, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ ճնշված էր և պատրաստ էր գնալու լրացուցիչ զիջումների...